Լիտվայում լռության օր է` կիրակի օրվա նախագահական ընտրություններից առաջ: Լիտվայի օրենքով քվեարկության մեկնարկից 30 ժամ առաջ և քվեարկության օրն արգելվում է քարոզչությունը: Բացառություն են որոշակի վայրերում թեկնածուների գովազդային պաստառները: Քվեարկությունը կսկսվի մայիսի 11-ին, ժամը 07.00-ին: Լիտվայի բնակչությունը 3 միլիոնից քիչ ավելի է, քվեարկելու իրավունք ունի 2.541.000 մարդ: Նախագահի պաշտոնին հավակնում են 7 թեկնածուներ, գերադասելի են գործող նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի վերընտրվելու շանսերը: Լիտվայում նախագահն ընտրվում է 5 տարով: